Յաել Բրոն-Պիվեն վերընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում

Յաել Բրոն-Պիվեն վերընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Յաել Բրոն-Պիվեն վերընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ։

Բրոն-Պիվեն քվեարկության 3-րդ փուլում ստացել է 220 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայից 74-ամյա Անդրե Շասենը, ով ստացել 207 ձայն:

Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախկին փոխխոսնակ Սեբաստիեն Շենյուն ստացել է 141 ձայն: