Երևանը 171 նոր՝ 8.6 մետրանոց ավտոբուս կգնի

Բնական գազով աշխատող 8,6 մետրանոց ավտոբուսների մասով գնման հայտն արդեն ուղարկվել է գնումների վարչություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մեկ ավտոբուսի գինը կազմում է 38-39 մլն դրամ՝ նախկին 44 մլն-ի փոխարեն:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները չեն լինի էլեկտրական, սակայն 18 մետրանոց ավտոբուսների մասով քննարկվելու է միայն էլեկտրական ավտոբուսներ բերելու տարբերակը:  

Մանրամասները՝ տեսանյութում