ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ մինչև 2024 թվականը

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ մինչև 2024 թվականը

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ: Գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, բայց փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսին ՊՍԺ-ում մնալու վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո, երբ գնահատի այդ ժամանակ իր հոգեբանական և ֆիզիկական վիճակը:

ՊՍԺ-ում հավատում են, որ առաջին մրցաշրջանի ադապտացիայից հետո Մեսսին կկարողանա ցույց տալ այն վառ ֆուտբոլը, որը ցույց էր տալիս «Բարսելոնայում»: Նրա՝ փարիզյան ակումբում լինելը ձեռնտու է թիմի համար նաև տնտեսական և իմիջային տեսանկյունից. Մեսսիի գալուց հետո ՊՍԺ-ն արդեն 10 նոր հովանավորչական պայմանագիր է կնքել: