ՀԱՊԿ ուժերն 1-ին անգամ իրենց առաքելությունը կատարել են Ղազախստանում․ դա շարունակական կլինի. Զաս
Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված փորձը լավ հիմք է հանդիսացել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հետագա քայլերի համար։ Այդ մասին այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ այդ առաքելությունը շարունակական է լինելու։
«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ում արդեն սկսված աշխատանքի մասին, մենք մտադիր ենք մեկ ամսվա ընթացքում մշակել մի շարք փաստաթղթեր, մենք ճշգրտում ենք մեր օրենսդրական դաշտը, վերահսկման մարմինների և զորքերի պատրաստման համակարգը», - ասել է Զասը։
Մանրամասները՝ տեսանյութում։