Որոշ մարդիկ պետք է ամբողջությամբ հրաժարվեն ալկոհոլից․ ահա թե ինչու
![Որոշ մարդիկ պետք է ամբողջությամբ հրաժարվեն ալկոհոլից․ ահա թե ինչու](https://www.mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_6757f895ce23b.jpg)
Շտապօգնության բժիշկ Ալեքս Ջորջը որոշ մարդկանց հորդորել է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: Նրա խոսքերն է մեջբերել Echo հրատարակությունը։
Մասնագետը զգուշացրել է, որ ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումով ունեցող մարդիկ պետք է խուսափեն ալկոհոլ օգտագործելուց, քանի որ ալկոհոլը մեծացնում է իմպուլսիվությունը՝ բթացնելով դրական հույզերը։
Նաև, ըստ բժշկի, դեպրեսիա ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան թունդ ըմպելիքներ օգտագործելուց, քանի որ ալկոհոլն ինքնին ուժեղ դեպրեսանտ է։ «Եթե դուք խմեք շաբաթը մի քանի անգամ երկար ժամանակ, ապա այս վատ սովորությունն ինքնին կարող է առաջացնել դեպրեսիայի ռեցիդիվ», - բացատրել է Ջորջը:
Ի վերջո, բժիշկը նշել է, որ ալկոհոլը հակացուցված է այն մարդկանց, ովքեր «խրված» են մեկ վիճակում և չեն կարողանում գիտակցել իրենց և հասնել իրենց նպատակներին։ Նրա կարծիքով՝ այս դեպքում հենց թունդ ըմպելիքներն են խանգարում մարդուն իրացնել իր ներուժը։