Եթե մինչև հունվարի 1-ը գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն փոփոխություններ կանի․ փոխքաղաքապետ
Նպատակն այն է, որ Երևանի ճարտարապետությունը երևա, քանի որ այսօր շատ շենքեր փակված են արտաքին գովազդով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այսինքն, միակ նպատակը՝ քաղաքը ավելի գեղեցիկ, ավելի երևացող ճարտարապետությունով դարձնել։ Պետք է գովազդները փոփոխել, և եթե մինչև հունվարի 1-ը այդ գովազդները չփոփոխվեն, արդեն համայնքը ստիպված է լինելու ինքնուրույն փոփոխությունները կատարել, և դա անցանկալի սցենար է մեր համար»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում