Իսրայելն ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլար շտապ օգնություն է խնդրել․ Բայդենը Թել Ավիվ կայցելի

Իսրայելն ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլար շտապ օգնություն է խնդրել․ Բայդենը Թել Ավիվ կայցելի

Իսրայելը ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլար շտապ օգնություն է խնդրել: Գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ օրենսդիրները և Սպիտակ տունը փաթեթ են պատրաստում, որում Իսրայելին օգնությունը կհամատեղեն Ուկրաինային, Թայվանին, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամրապնդմանն ուղղված միջոցների հետ։

Ըստ NYT-ի՝ ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ քննարկվում է Իսրայելին 155 մմ տրամաչափի զինամթերքի, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության զինամթերքի, ճշգրիտ ռումբերի առաքումը։

Իսրայելին օգնություն տրամադրելու հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ընթացքում, որը նախատեսված է վաղը՝ հոկտեմբերի 18-ին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի ափեր կարող են ուղարկվել 2 հազար ամերիկացի ծովային հետևակայիններ։