Երևանում կշահագործվի 237 նոր ավտոբուս
Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Այն վարում է քաղաքապետի ԺՊ Լևոն Հովհաննիսյանը։
Օրակարգում մեկ հարց է, որը վերաբերում է գույք նվիրաբերելուն։
Հիմնական զեկուցող Վիլեն Արևշատյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկում են Երևան քաղաքի ձեռք բերած 87 «Հատման» մակնիշի և 150 «Zhongtong» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։
Գույքի նվիրատվությունից հետո կազմակերպությունը պետք է իրականացնի մաքսազերծման, ՃՈ ձևակերպման աշխատանքներ։
«Գույքի փաքստացի շահագործումը իրականցվելու է ընկերության կողմից։ Այս հարցը հրատապ է, ուստի արտահերթ նիստով ենք ներկայացրել»,- նշեց Վիլեն Արևշատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։