Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար ․«Հրապարակ»

Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար ․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ-ն շարունակում է սեպտեմբերյան համագումարին ընդառաջ տարածքային խորհուրդների ձեւավորումը։ Պարզվում է՝ «նախկինների» աջակցությանն են դիմում ոչ միայն համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այլեւ անգամ ընդունում են ՔՊ եւ ղեկավար կազմում ընդգրկում: Դիցուք, Արթիկում ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար է ընտրվել Անանիկ Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, ում շնորհիվ վերջին ընտրություններում ՔՊ-ն կարողացավ հաղթել Արթիկում։

Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի հայտնի Անանը նախկին իշխանությունների օրոք քավորի շնորհիվ է մեծ ազդեցություն ու կապեր ձեռք բերել։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։