Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում

Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Կողմերը փոխըմբռնման են հասել կրակի ժամանակավոր դադարեցմամբ հումանիտար միջանցքների համատեղ ապահովման մասին, հաղորդել է Պոդոլյակը:
«ՌԴ-ն եւ Ուկրաինան մոտ ժամանակներս կապի եւ փոխգործակցության ուղիներ կստեղծեն հումանիտար միջանցքների կազմակերպման համար»,- ասել է նա։
ՌԴ-ի եւ Ուկրաինայի պայմանավորվածությունները կամրագրվեն մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով, հայտնել Է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։