Երգչուհին խոստովանել է՝ երկու անգամ սեռական բռնության զոհ է դարձել

«Блестящие» խմբի մեներգչուհի Նադյա Ռուչկան խոստովանել է, որ վերապրել է երկու բռնաբարություն։ Այդ մասին նա հայտնել է «Секрет на миллион» ծրագրում։
Ռուչկան պատմել է, որ առաջին դեպքը նրա հետ պատահել է 18 տարեկանում՝ իր հայրենի Նիկոպոլ քաղաքում։ Դեպքը տեղի է ունեցել մեքենայում: Արտիստուհու խոսքով՝ զզվել էր իր համար։ Սակայն ինքը՝ բռնաբարողը սթափ է եղել եւ մեղքի զգացում չի ունեցել։
«Այդ պահին ինձ թվում էր, թե պարտվել եմ։ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես քարե դարում. արուն հետապնդեց էգին, բռնությամբ տիրացավ․ «Ահա, նա իմն է»: Կախեց դրոշը, կատարեց նշումն ու շարունակեց վազքը», - կիսվել է երգչուհին։ Ռուչկան ծնողներին չի ասել դեպքի մասին, քանի որ նա վախենում էր, որ հայրը կարող է սպանել այդ տղային։
Մոտ 20 տարեկանում երգչուհու հետ կրկին դժբախտություն է պատահել։ Տղամարդը թմրանյութ է ընդունել ու սկսել անհանգստացնել երգչուհուն։ Նա սպառնացել է՝ չհնազանդվելու դեպքում պատշգամբից կնետի ցած։ Երգչուհու խոսքով՝ այդ պահին ինքը չի բղավել, կամաց լաց է եղել ու ցանկացել է փրկել իր կյանքը։ Ռուչկան վստահ չի եղել, որ կլքի այդ բնակարանը։
Տուն վերադառնալուց հետո Ռուչկան մի քանի օր ոչ մի տեղ չի գնացել։ «Դա այնպիսի պահ է, երբ ներսումդ դատարկություն է»,- խոստովանել է կատարողը։ Նա հավելել է, որ երկար ժամանակ չի կարողացել խոսել մարդկանց հետ։ «Տղամարդիկ ինձ հետ մեկ գիշերվա ընթացքում մահացան»,- պարզաբանել է երգչուհին։
Աղբյուրը՝ Gazeta.ru
NEWS.am STYLE