Ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով

Ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով

ԱՄՆ-ի արևելյան ափին պատուհասած սաստիկ փոթորիկը հոսանքազրկել է ավելի քան 1 միլիոն մարդու. այդ մասին են վկայում PowerOutage մոնիտորինգի ռեսուրսի տվյալները։

Փոթորիկը ազդել է մի քանի նահանգների վրա՝ Միսիսիպիից մինչև Նյու Յորք: Ուժեղ քամին վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ որոշ նահանգներում ջրհեղեղներ են: Ամենաշատ հոսանքազրկումները գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում, Մերիլենդում և Ջորջիայում։

CNN-ի փոխանցմամբ՝ Ջորջիանայում առնվազն մեկ մարդ է մահացել։ Թենեսիում ուժեղ քամին պոկել է տների տանիքները.

Փոթորկի պատճառով մի քանի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի մետրոպոլիայի շրջանում։