Դատախազությունը դժգոհ է ու կպայքարի. պատճառը Գրիգորի Խաչատուրովին չկալանավորելն է

ՀՀ Դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Այս մասին MediaHub-ին հայտնեցին դատախազության լրատվական բաժնից:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր փետրվարի 20-ին: