ԱԺ պատգամավորներն արձակուրդ են գնացել

ԱԺ պատգամավորներն արձակուրդ են գնացել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից տարբեր ժամանակահատվածներով մինչև սեպտեմբերի 1-ը կլինեն արձակուրդում․ այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. 2023 թվականի հուլիսի 17-31-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2  2023 թվականի հուլիսի 17-23-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:

3. 2023 թվականի հուլիսի 24-31-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

4. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը: