Մարգինալները ՀՀ-ում մեծամասնություն չեն․ իրենց իշխանությունը երկար չի տևի․ Մամիջանյան

Ես շատ փոքր եմ Աշոտ Նավասարդյանի անունից խոսելու համար, բայց գիտեմ, որ արժեքները չեն փոխվել, արժեքները նույնն են, սակայն երկիրը հիմա կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից, որոնք ներկայացնում են, թե մեծամասնություն են։ Չէ, իրենք մեծամասնություն չեն, ՀՀ-ում այն մարդիկ են մեծամասնություն, որոնք կիսում են Աշոտ Նավասարդյանի գաղափարները։ 

Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Մարգինալների իշխանությունը երկար չի տևելու, վստահ եմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում