Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվեն․ Շոլց

Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվեն․ Շոլց

Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները։ Այս կարծիքը Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է լրագրողներին Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։

«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ կրիտիկական իրավիճակում, և այդ պատճառով մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը։

«Մենք խոսում ենք դիվանագիտության ուղի վերադառնալու և բոլոր խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում գտնելու փորձի մասին, որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հենց Ադրբեջանի ներսում»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։