Ռուսաստանի կառավարությունը սոճու ընկույզն անվանել է որպես ռազմավարական կարևոր պաշար

Ռուսաստանի կառավարությունը սոճու ընկույզն անվանել է որպես ռազմավարական կարևոր պաշար: Հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միշուստինը։ Մաքսանենգությունը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով։
Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Կոժեմյակոն։ Շրջանի կառավարության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ միջոցառումներն ուղղված են արտահանման կարգավորմանը և չեն սահմանափակում ռուսների՝ ընկույզ հավաքելու իրավունքները։