Եվս 5 ֆուտբոլիստ լքեց Ալաշկերտը

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ. հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:
Նոր համալրումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»: