Թուրքիայում հուշարձան է բացվել «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրած ֆուտբոլիստի պատվին

Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի համար, ով «Եվրո-2024»-ի ժամանակ ցուցադրել էր «Գորշ գայլերի» ժեստը, Բոլու քաղաքում (Թուրքիա) հուշարձան է կանգնեցվել։
Հուշարձանը բացվել է քաղաքապետ Թանջու Օզջանի և տեղի բնակիչների ներկայությամբ։
Թուրքիայի հավաքականի պաշտպանը գոլի հեղինակ էր դարձել 1/8 եզրափակչում Ավստրիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ ու ցուցադրել «Գորշ գայլերի» ժեստը։ Այս քայլի համար նա որակազրկվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից «Եվրո»-ի երկու խաղով։