Ժամը 19։00-ի դրությամբ՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու, 129 աճյուն

Ժամը 19։00-ի դրությամբ՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու, 129 աճյուն

«Ժամը 19։00-ի դրությամբ՝ Արցախից  օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ է տեղափոխվել պայթյունից տուժած 349 բուժառու։ Վիրավորների թվում, այս պահի դրությամբ, դուրս գրված պացիենտներ չկան»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Ընդհանուր թվով՝ տեղափոխվել է 129 աճյուն»,- նշել է խոսնակը։