«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կկնքի Ֆոդենի հետ եւ կվճարի շաբաթական 225 հազար ֆունտ ստերլինգ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կկնքի թիմի 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։
Ֆոդենի աշխատավարձը կբարձրանա մի քանի անգամ եւ կհասնի շաբաթական 225 հազար ֆունտ ստերլինգի, հաղորդում է Daily Mail-ը։ Ֆոդենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Ֆոդենը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։