Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն չպարզեցին հաղթողին

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն չպարզեցին հաղթողին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունել է «Չելսիին»։ Հանդիպման ընթացքում կողմերը չեն որոշել հաղթողին՝ 1:1:

Խաղի հաշիվը բացվել է 70-րդ րոպեին։ Հանդիպման մրցավար Ռոբերտ Ջոնսի կողմից նշանակված 11 մետրանոցը «Չելսիի» դարպասն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։

Րոպեներ անց Մոյզես Կայսեդոյի շեշտակի հարվածից հետո հաշիվը դարձել է 1:1:

 Աղբյուր  ArmSport.am