Հայտնի են ադրբեջանցիների կողմից առևանգված զինվորականի տվյալները

MediaHub-ին հայտնի դարձավ, թե ով է այսօր ադրբեջանցիների կողմից առևանգված Խնձորեսկի բնակիչը:
Վերջինս Մարտին Գյուլամբարյանն է, 1982 թվականին ծնված, ունի 3 դուստր։
Խնձորեսկից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ նրա ճակատագրի վերաբերյալ որևէ նորություն չկա:
Պաշտոնական հաղորդագրություն էլ՝ նույնպես. ՊՆ-ն ուղղակի հաստատել է, որ նման դեպք տեղի է ունեցել:
Հիշեցնենք, քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները առևանգել են Խնձորեսկի բնակչի, ով դիրքեր հաց տանելիս է եղել։