Երասխում դիրքային հետքաշմամբ կունենանք այն, ինչ Փառուխում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չգիտեն՝ ինչ է ադրբեջանական խորամանկությունը, հայկական շահերից չի բխել դիրքերի հետքաշումը, անընդունելի է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով MediaHub-ի հարցին՝ արդյոք հայկական կողմը պետք է ընդունե՞ր Փառուխի ուղղությամբ դիրքերը հանելու առաջարկությունը, կանխատեսելի՞ չէր իրադարձությունների նման զարգացումը։
«Արցախյան ազատամարտի ամբողջ պատմությունն է ցույց տվել, որ բացի վերջին պատերազմից, մնացած բոլոր գործողություններից, մարտական ընդհարումներից հետո նրանք են խնդրել՝ կանգնեցնել պատերազմը, այնուհետև վերախմբավորվել են և նոր սադրանքների դիմել։ Այդ առումով, 100 տոկոսով և մի քիչ էլ ավելի համոզված չլինելով, նրանք հետ կքաշվեն, որևէ այդպիսի քայլի չպետք է գնային, մանավանդ, որ Փառուխ, Խրամորթ գյուղերը սահմանմերձ բնակավայրեր էին»,-ասաց նա։
Անդրադառնալով MediaHub-ի հարցին՝ ինչի կարող է հանգեցնել, եթե Երասխում ևս տեղային հետաքաշում իրականացվի, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես խորհուրդ եմ տալիս ՀՀ իշխանություններին՝ կուրորեն չտրվել թուրք-ադրբեջանական խաբկանքին»,-ասաց նա՝ հավելով, որ այդ տարածքներում հայտնվելու ենք նույն իրավիճակում ինչ-որ Փառուխում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան