ՌԴ-ում տղամարդը հրապարակում սպանել 24-ամյա աղջկան՝ նրան շփոթելով նախկին ընկերուհու հետ (լուսանկար)

ՌԴ Կզըլ քաղաքի կենտրոնական հրապարակում սպանվել է մի երիտասարդ կին, կասկածյալը ձերբակալվել է․ հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննչական վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արատայի հրապարակում կեսօրին անցորդների աչքի առաջ տղամարդը հարձակվել է 24-ամյա աղջկա վրա և դանակի մի քանի հարված հասցրել նրան։ Աղջիկը տեղում մահացել է։ Կասկածյալը բերման է ենթարկվել․ պարզվել է, որ նա Ակ-Դովուրակ քաղաքի 36-ամյա բնակիչ է։
Ըստ քննիչների՝ տղամարդը կատարել է հարձակումը՝ շփոթելով աղջկան նախկին ընկերուհու հետ։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով։