Ռուսական բանակի 24-ամյա հայազգի զինծառայող է հերոսաբար զոհվել․ նա Պուտինի հրամանագրով պարգևատրվել է

ГЕРОИ РОССИ-ի տելեգրամ ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում մարտի 4-ին` հատուկ գործողության ժամանակ, իր ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվել է ավագ սերժանտ Ռուբեն Միխայելյանցը։
Նա իր կյանքի գնով կրակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը։
Ռուբենը 24 տարեկան էր։ Տելեգրամ ալիքի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով ավագ սերժանտ Ռուբեն Միխայիլյանցը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։