Բժիշկը զգուշացրել է քաղցկեղի առաջացմանը նպաստող սովորության մասին

Այտերը և շուրթերը կծելու վտանգն այն է, որ վնաս է հասցվում բերանի լորձաթաղանթին, որը երբեմն երկար ժամանակ չի ապաքինվում։ Նրանք կարող են դառնալ մուտքի կետեր վիրուսների և բակտերիաների համար՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ, Հեմոտեստ լաբորատորիայի փորձագետ, նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։
«Շրթունքները և այտերը կծելը պատկանում է պաթոմիմիայի՝ օբսեսիվ խանգարումների, որոնց դեպքում մարդ ինքն իրեն վնաս է պատճառում: Պաթոմիմիայի այլ հնարավոր դրսևորումներ են՝ մազ քաշելը, մաշկը քորելը և բշտիկները սեղմելը։ Առաջին ախտանիշները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս 11-15 տարեկան դեռահասների մոտ»,- պարզաբանել է բժիշկը։
Լորձաթաղանթների հաճախակի և երկարատև վնասվածքները, նյարդաբանի խոսքով, կարող են առաջացնել նախաքաղցկեղային հիվանդություններ՝ լեյկոպլակիա և նույնիսկ քաղցկեղ։
Լեյկոպլակիայով, շարունակել է Դեմյանովսկայան, սպիտակ խտացումներ են ձևավորվում այտերի և շուրթերի ներքին մակերեսին, լեզվին, լնդերին և քիմքին, կենդանի էպիթելային բջիջները վերածվում են խիտ եղջյուրավոր թեփուկների, իսկ թեփուկները վերածվում են կոպիտ գոյացությունների:
Մասնագետը նշել է՝ վիճակագրության համաձայն՝ լեյկոպլակիայով հիվանդ մարդկանց մոտավորապես 17 տոկոսի մոտ զարգանում է բերանի խոռոչի թիթեղաբջջային քաղցկեղ: