Տարածաշրջանում խաղաղության առաջին շահառուն և առաջ մղվողը ՀՀ-ն է․ Միրզոյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց 3+3 ձևաչափով հանդիպումից, խնդրեց մանրամասներ ներկայացնել։
Նախարարն արձագանքեց, որ սա հարմար հարթակ էր տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր թեմաներ քննարկելու։
«Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ապա ինչպես և նախկինում, այնպես էլ այդ օրը հնարավորություն ունեցանք ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց՝ համոզված են՝ հենց ՀՀ-ի տարածքով անցնող ռեգիոնալ ու նաև մեծ տարածաշրջանային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, և դրա առաջին շահառուն ու առաջ մղողը ՀՀ-ն է։
Մանրամասները՝ տեսանյութում