Հայաստանն այդ հարթակում է, քանի որ դասվում է հնագույն քաղաքակրթությունների շարքին. Սաֆարյան

Տպավորություն կա, երբ որ շատ ենք կարդում պատմությունը, տարածաշրջանում մեր գտնվելու վայրը, մեր Սփյուռքը, ավանդույթները, մեր երաժշտությունը, տեսնում ենք, որ մենք հիմնական ազգերի հետ, բոլորի հետ առնչություն ենք ունեցել՝ արաբների, հրեաների, շատ հին ազգերի հետ, այդ թվում չինացիների հետ հարաբերություն ունեցել ենք, Հնդկաստանի հետ մինչև անգամ ֆրակցիա ենք ունեցել։

Լավ, պատճառն ի՞նչն ա, որ մենք չենք կարողանում մի հարթակ ստեղծել, որտեղ էդ հին բարեկամ ժողովուրդները, երկրները իրար հետ բարեկամական հարթակ կունենան, էդ հարթակով մեկս մյուսին այլ հարթակներում աջակցենք , նախկին ավանդույթներն ու նմանությունները ի հայտ բերենք։ Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Մնացական Սաֆարյանն արձագանքեց՝ այսօր քննարկվում էր Կառավարությունում մշակութային ռազմավարության ծրագիրը, և այդպիսի կոմպոնենտ կա:

«Նշեմ, որ կա հնագույն քաղաքակրթությունների հարթակը, կոնֆերանսը, որի կազմում կա նաև Հայաստանը։ Մեր երկիրն ընդգրկվել է այն չափանիշների շնորհիվ, որ դասվում է հնագույն քաղաքակրթությունների շարքին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում