ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել․ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին
Տիկին նախարար, ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչություն, այդ թվում երեխաներ, տարեցներ, կանայք ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ, և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Զուգահեռ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել։ Այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձիք»,- ասաց Միրզոյանը։
Միրզոյանը ներկայացրեց տարածաշրջանային հարցերը, ինքնիշխանության, իրավազորության վերաբերյալ հարցերը, ինչպես նաև խաղաղության խաչմերուկ համարվող գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում