Արաս Օզբիլիսը և այլ նախկին ֆուտբոլիստներ ստացել են մարզչական կարգ

Արաս Օզբիլիսը և այլ նախկին ֆուտբոլիստներ ստացել են մարզչական կարգ

Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը և Գևորգ Ղազարյանը, այլ նախկին ֆուտբոլիստներ։ Հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։