Եվրո2024․ Շվեյցարիան ու Գերմանիան ոչ-ոքի խաղացին, Ֆյուլկրուգը վերջին րոպեներին փրկեց

Եվրո2024․ Շվեյցարիան ու Գերմանիան ոչ-ոքի խաղացին, Ֆյուլկրուգը վերջին րոպեներին փրկեց

Եվրո2024․ A խումբ

Շվեյցարիան ու Գերմանիան ոչ-ոքի (1-1) խաղացին 

Շվեյցարիա - 28' Դան Նդոյե (Ռեմո Ֆրոյլեր)

Գերմանիա - 90'+2 Նիկլաս Ֆյուլկրուգ (Դավիդ Ռաում)

Բունդեսթիմին պարտությունից փրկեց փոխարինման մտած հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը, ով պաշտպան Դավիդ Ռաումի եզրային փոխանցումից հետո գրավեց հակառակորդի դարպասը։

Երեքական խաղից հետո A խումբն ունի հետևյալ տեսքը՝

1. Գերմանիա 7 միավոր

2. Շվեյցարիա 5 միավոր

3. Հունգարիա 3 միավոր

4. Շոտլանդիա 1 միավոր

Այսպիսով, Շվեյցարիան ևս իր տեղն ապահովեց փլեյ-օֆֆում։