Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան կանցնի ՌԴ Պրեմիեր Լիգայի թիմում

Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան կանցնի ՌԴ Պրեմիեր Լիգայի թիմում

Աստրախանի «Վոլգարի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան կանցնի Մոսկվայի «Տորպեդոյում»: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները: Նշենք, որ «Տորպեդոն» հաղթող է դարձել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում և նվաճել ՌՊԼ-ի ուղեգիր:

Սիմոնյանի՝ «Վոլգարի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: ՖԱԼ-ի ավարտված մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանն անցկացրած 28 խաղում խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Հայաստանի հավաքականի թեկնածուն ճանաչվել էր «Վոլգարի» 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: