Մակրոնն ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը․ Լավրով

 Մակրոնն ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը․ Լավրով

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ Մակրոնը ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը և քողարկում իր իրական մտադրությունները։

«Ոչ ոք չի խանգարում Մակրոնին զանգահարել Պուտինին», ասել է Լավրովը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ դաշնակիցների հետ կսկսի քննարկումները եվրոպական երկրներին Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի պաշտպանության տակ ընդունելու հնարավորության շուրջ՝ Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի կոչից հետո։