Ես կենտրոնացած եմ ռազմական օգնության վրա, այն չի դադարեցվել, Փառք Աստծո․ Զելենսկի

Ես կենտրոնացած եմ ռազմական օգնության վրա, այն չի դադարեցվել, Փառք Աստծո․ Զելենսկի

«Ես գիտեմ, որ կան որոշ սահմանափակումներ, մենք պետք է մանրամասն նայենք։ Այսօր 90 օրով սահմանափակումներ կան մարդասիրական ծրագրերի վերաբերյալ։ Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհում կան մեծ թվով հաստատություններ, որոնց նախկինում ԱՄՆ կառավարությունը աջակցում էր։ Այնուամենայնիվ, Ես այդ փողերը չեմ տեսնում»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ նոր վարչակազմի կողմից արտաքին օգնության 90 օրով կասեցման թեմային, գրել են ԶԼՄ-ները։

«Ես կարող եմ միայն ասել, թե ինչ կարող է բաց թողնել Ուկրաինան և ինչ եմ ես անում։

Ես կենտրոնացած եմ ռազմական օգնության վրա, այն չի դադարեցվել, Փառք Աստծո», - ասել է Ուկրաինայի նախագահը։