Ոստիկաններ, տղերք, չե՞ք հասկանում՝ մենք չենք վախենում ձեր գործողություններից․ Վանեցյան
Ոստիկաններ, տղերք, չե՞ք հասկանում, որ մենք չենք վախենում ձեր գործողություններից, ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, այս պայքարը յուրաքանչյուրի համար է, հայի համար է, հայկական պայքար է։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ գեներալ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հիշեցրեց, որ այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացրել և ականատես եղել ոստիկանության որոշ ներկայացուցիչների բիրտ ուժի կիրառման։
«Ժողովուրդ, պետք է շատանանք, այն քաղաքացիները, որ հիմա տանը նստած են մեզ աջակցում կամ չեն աջակցում, բայց հասկանում են, որ այս իշխանության մի օր ավելի մնալը երկրին վնաս է՝ թող դուրս գան փողոց»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում