Գերությունից տուն են վերադարձել 150 ռուսներ և ուկրաինացիներ

Գերությունից տուն են վերադարձել 150 ռուսներ և ուկրաինացիներ

Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ փոխանակել են ռազմագերիներին։ Ռուսական գերությունից տուն է վերադարձել 75 ուկրաինացի, նույնքան էլ ուկրաինական գերությունից վերադարձել է ռուս զինվորական։

Ուկրաինացիները դիմավորել են իրենց 75 հայրենակիցներին, ովքեր Ռուսաստանից հայրենիք են վերադարձել ռազմագերիների փոխանակման վերջին հանդիպման ժամանակ: Համակարգող շտաբի տվյալներով՝ ազատ արձակվածների թվում կա 70 տղամարդ և հինգ կին, որոնց մեծ մասը շարքայիններ են։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ վերադարձածների առնվազն մեկ երրորդը վիրավոր է, ծանր հիվանդ կամ հաշմանդամ։ Նրանք գերեվարվել են Խարկովի, Կիևի, Խերսոնի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Սումի ուղղություններում։

«Ես չեմ կարող հավատալ, որ մենք տանը ենք», - ասում է մի նախկին գերիներից մեկը - «Մեզ վերջապես փոխանակեցին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան, իր հերթին, նույնպես 75 մարդու է փոխանցել ռուսական կողմին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում։ Սա Մոսկվայի և Կիևի միջև ռազմագերիների առաջին փոխանակումն է գրեթե չորս ամսվա ընթացքում և 52-րդը՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։ Մինչ օրս գերությունից տուն է վերադարձել երկու կողմերից ընդհանուր առմամբ ավելի քան 6 հազար մարդ։