Երևանի ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրել էր ընդդիմությունը, չի կայացել քվորում չլինելու պատճառով։
«Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասել է նիստը վարող, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է, հայտնել էր իշխանական ուժը։
«Հանրապետություն» խմբակցությունների ավագանու անդամները նույնպես ներկա չեն եղել։