Ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարություն են տարածել

«Մայր Հայաստան» խմբակացությունը հայտարարություն է տարածել․
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․
1. Թևանյան Անդրանիկ Նորիկի
2. Փոստանջյան Զարուհի Համազասպի
3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի
4. Հարոյան Սամվել Անուշավանի
5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի
6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի
7. Հակոբյան Սամվել Ռուբիկի
8. Ավագյան Ադրինե Էդուարդի
9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
10. Աղեկյան Սոննա Սուրենի
11. Ստեփանյան Գևորգ Արմենակի
12. Հայրապետյան Նարինե Սլավիկի
Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը գրում է․
«Շատ կարևոր մի տեղեկություն
Հանրային Ձայնի 7 մանդատից երկուսը 99.99%֊ով չեն լինելու ներկա հոկտեմբերի 10 ավագանու առաջին նիստին, քանի որ մեկը անազատության մեջ է, իսկ մյուսը` հետախուզման մեջ է և Հայաստանում չէ։
Սա նշանակում է, որ ոչ իշխանական երեք ուժերը միասին ունեն ոչ թե 33 մանդատ, ինչպես որ դա հայտնի էր ընտրությունների արդյունքներով, այլ առկա է 31 մանդատ, ինչը բավարար չէ քաղաքապետ ընտրելու համար։
Այսինքն, եթե մենք նույնիսկ գայինք համաձայնության նրանց կողմից պաշտոնների բաշխման և մյուս հարցերի շուրջ, ապա միևնույն էք մեզ պակասելու էր ևս երկու ձայն` քաղաքապետ ընտրելու համար։
Սա հայտնի դարձավ երեկ երբ ԿԸՀ արձանագրեց որ Հանրային Ձայնի նշված երկու ավագանու անդամները չեն հրաժարվել իրենց մանդատից` ըստ էության դրանք դարձնելով անպիտան քվեարկության օրը։ Ուսումնասիրեք ԿԸՀ կայքը և կհամոզվեք։
Առկա է նաև տեղեկատվություն ու Մայր Հայաստանից մեկ կամ երկու ավագանու անդամ իրենց հայտարարել են անկախ, ու համաձայն չէին Հայկ Մարությանի թեկնածության։ Մեկը Բորիս Մուրազին` politic.am խմբագիրը։
Այս ամենից կարող եք անել ձեր անձնական հետևությունները։ Ես ներկայացրել եմ միայն փաստեր, որոնք կարելի է ստուգել հրապարակայնորեն մատչելի աղբյուրներից»։