Այս իշխանությունները թուրքական բոլոր պահանջները կատարում են, անգամ՝ ցեղասպանության մասով․ Խաչատրյան

Այս իշխանությունները թուրքական բոլոր պահանջները կատարում են, անգամ՝ ցեղասպանության մասով․ Խաչատրյան

Գազատարը վնասվել է Արցախի օկուպացված տարածքների մերձակայքում, և շատ հավանական է, որ հենց ադրբեջանցիների կողմից է վնասվել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախում գազամատակարարման դադարեցմանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առանց որևէ բացատրության խոչընդոտում է, որ հայերը վերականգնեն գազատարը։

«Եթե գազամատակարարման խնդիրն առաջին անգամ է, ապա էլեկտրաէներգիայի ու ջրի դեպքում անընդհատ այդ խնդիրը կա։ Արցախի հայ բնակչությանը փորձում են ստիպել լքել իր պատմական հայրենիքը»,- նշեց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունը հիմա էլ է լուռ, չի խոսում օկուպացիայի մասին, Արթուր Խաչատրյանը արձագանքեց՝ նշելով, որ անգամ Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի մասին խոսք չկա։

«Այս իշխանությունները թուրքական բոլոր պահանջները կատարում են, անգամ՝ Հայոց ցեղասպանության մասով»,- շեշտեց նա։