«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը հավատարիմ մնալով իր կողմից հռչակած արժեքներին, այդ թվում' խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:
Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են: Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ, և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրիին և գյումրեցուն:
«Իմ հզոր համայնք» կուսակցություն