Ձեր պաշտոնյաները հատուկ ուզում են, որ հասարակությունը դժգոհություն հայտնի․ Սուքիասյան
Ձեր պաշտոնյաները հատուկ ուզում են, որ հասարակությունը դժգոհություն հայտնի, քանի որ նախկինում այլ մեթոդներ են եղել, այլ ձևով են աշխատել և այլ մոտիվացիա է եղել, իսկ այսօր աշխատավարձով այդ մոտիվացիան չկա։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Է, եթե մոտիվացիա չկա, գնացեք ուրիշ տեղ աշխատեք։ Ես խնդիր եմ տեսնում. պետական պաշտոնյան, որ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, հատուկ այնպես է անում, որ քաղաքացին ինչ-որ առիթով դժգոհի»,- ասաց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում