«Հարրի Փոթեր»-ի աստղն իր աջակցությունն է հայտնել տրասաֆոբիայի պատճառով քննադատության արժանացած Ջոան Ռոուլինգին

«Հարրի Փոթեր»-ի աստղն իր աջակցությունն է հայտնել տրասաֆոբիայի պատճառով քննադատության արժանացած Ջոան Ռոուլինգին

«Հարրի Փոթեր» ֆիլմաշարում Լորդ Վելդեմորին մարմնավորած դերասան Ռեյֆ Ֆայնսն իր աջակցությունն է հայտնել երիտասարդ հրաշագործի մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին այն բանից հետո, ինչ բրիտանացի գրողին մեղադրել էին տրասաֆոբիայի համար, գրում է The New York Times-ը։

Արտիստի խոսքով՝ Ռոուլինգն իրավունք ունի խոսել կանանց մասին։

«Նա որևէ ծայրահեղ աջակողմյան ֆաշիստ չէ։ Նա պարզապես կին է, որն ասում է․ «Ես կին եմ և ինձ կին եմ զգում։ Եվ ուզում եմ հնարավորություն ունենալ ասելու, որ ես կին եմ»», – նշել է Ֆայնսը։

Դերասանը կարծում է, որ Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակի հասցեին հնչած մեղադրանքները վիրավորական են։ Նա նաև գովել է Ռոուլինգին գրքերի վրա կատարած աշխատանքի համար և հայտարարել, որ նրա ստեղծագործությունները շատ բան են սովորեցրել երեխաներին։

2020 թվականին բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը քննադատությունների արժանացավ իր «Troubled Blood» գրքում տրանսոֆոբիկ մտքեր արտահայտելու համար։ Գիրքը, որը Ռոուլինգը գրել է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվան տակ, պատմում է սերիական մարդասպանի մասին, որը կնոջ հագուստով է ներկայանում զոհեր գտնելու համար։

Բացի այդ, գրողը նաև քննադատել էր «դաշտան ունեցող մարդիկ» արտահայտությունն ու ծաղրել սոցցանցերում արված այդ գրառման հեղինակին, որը հրաժարվել էր օգտագործել հասարակ «կին» բառը, ինչը ևս քննադատությունների առիթ էր դարձել։