Բեյոնսեն կվերաթողարկի նոր երգը՝ մանկական ուղեղային կաթվածով հիվանդների հասցեին վիրավորական խոսքերի պատճառով

Բեյոնսեն կփոխի նոր՝ «Heated» երգի բառերը հաշմանդամություն ունեցող մարդկանց քննադատությունից հետո։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Heated կոչվող երգում երգչուհին օգտագործում է to spazz բայը, որն ամերիկյան ժարգոնում օգտագործվում է «խելագարվել» իմաստով: Այնուամենայնիվ, տերմինն ինքնին գալիս է ուղեղային կաթվածի ամենատարածված ձեւերից մեկի անունից՝ սպաստիկ կաթվածից (spastic palsy): Հանրությունը վիրավորական է համարել բառը, ինչպես նաեւ մեղադրել է երգչուհուն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության համար։
Երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, որ այդ բառն օգտագործվել է ոչ միտումնավոր։ Այն կփոխարինեն, երբ Բեյոնսեն վերձայնագրի երգը։