Disney-ը Ինդիանա Ջոնսի մասին պատմող հեռուստասերիալ կնկարահանի

Disney-ը աշխատում է Ինդիանա Ջոնսի մասին պատմող հեռուստասերիալ նկարահանելու ուղղությամբ, որը կթողարվի Disney+-ով, հայտնում է Variety ամսագիրը։
Գաղափարի հեղինակներն այժմ նախագծի համար սցենարիստ են փնտրում, հետեւաբար սյուժեի մանրամասներ դեռեւս չկան։ Սակայն պարզ չէ, արդյո՞ք այն ֆրանշիզեի կլինի, թե կկապվի Ինդիանա Ջոնսի առաջիկա հինգերորդ ֆիլմի հետ:
«Ինդիանա Ջոնս 5»-ը էկրան կբարձրանա 2023 թվականի հունիսին։ Սա կլինի ֆրանշիզեյի առաջին ֆիլմը, որը նկարահանվել է ոչ թե Սթիվեն Սփիլբերգի, այլ Ջեյմս Մանգոլդի կողմից:
Հարիսոն Ֆորդից բացի, նախագծում նկարահանվել են Մադս Միկելսենը, Շոնետ Ռենե Ուիլսոնը, Թոմաս Կրետշմանը եւ Անտոնիո Բանդերասը։
NEWS.am STYLE