Հայտնի դերասանուհին կրակոցների տակ է հայտնվել

Հոլիվուդյան դերասանուհի Դենիզ Ռիչարդսը մեքենայով ճանապարհ գնալիս կրակոցների տակ է հայտնվել։ Այդ մասի գրում է TMZ-ը։
Դերասանուհին իր ամուսնու՝ Ահարոն Ֆիպերսի հետ իրենց մեքենայով գնալիս է եղել ստուդիա, երբ անհայտ տղամարդը մի քանի կրակոց է արձակել նրանց մեքենայի ուղղությամբ։ Դա եղել է այն ժամանակ, երբ նրանք կանգնել են ավտոկայանատեղիներից մեկում։
Հայտնի է, որ դերասանուհին եւ ամուսինը չեն տուժել։