Տենց խրոնիկ բացականեր ունենք, ցուցակից կարանք ջնջենք, էլ չգան․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանում հրավիրված գործակարգավարական նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ բացականերին։
«Մենք ստեղ տենց խրոնիկ բացականեր ունենք, մասնավորապես, ասենք՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը, ենթադրում եմ՝ իրենց մոտ ամեն ինչ լավ ա և բոլոր գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ խնդիր չկա, ասելիք չունեն էս դահլիճում։ Մի հատ ճշտենք գործընկերների հետ, եթե իրապես, ամեն ինչ էդքան լավ ա, իրանց էս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան»,-ասաց նա։