ԶՊՄԿ սպանության՝ ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ որևէ տվյալ չունենք

ԶՊՄԿ սպանության՝ ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ որևէ տվյալ չունենք

Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Այս մասին հայտնում է Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։

Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին։

Քիչ անց ՀՀ ՔԿ-ն հակիրճ հաղորդագրություն կհրապարակի վարույթի մասին։