Վարդապետյանը նույն տեմպերով շարունակում է կադրային ջարդը

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ավատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3–ից աշխատանքից ազատելու վերաբերյալ»,- ասված է հրամանի մեջ։
Նշենք, որ Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետև ավագ դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021–ից Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։
Հիշեցնենք նաև, որ Աննա Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 16-ից սկսել է այսպես ասած՝ նախկիններին հեռացնել ու իր կադրերին բերել։