Հայտնի է, թե «Չելսին» որքան գումարի դիմաց է պատրաստ այս ամառ Գալագերի տրանսֆերին համաձայնություն տալ

Հայտնի է, թե «Չելսին» որքան գումարի դիմաց է պատրաստ այս ամառ Գալագերի տրանսֆերին համաձայնություն տալ

«Չելսին» պատրաստ է այս ամառ Քոնոր Գալագերի համար 50 միլիոն ֆունտից ավելի գումար պահանջել։

Անցյալ ամառ կիսապաշտպան, ակումբի սան Մեյսոն Մաունթի գործարքից հետո (տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ») լոնդոնյան ակումբը տեսնում է Գալագերին նման դիրքում՝ «Աստոն Վիլլայի», «Տոտենհեմի» և արտերկրից մեկ ակումբի հետաքրքրության պարագայում, որոնք ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպանին: Հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դեռևս բանակցություններ չեն ընթանում «Չելսիի» սանի տեղափոխության շուրջ:

2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը 50 խաղում դարձել է 7
գնդակի և 9 գոլային փոխանցման հեղինակ։